

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մարզերի բնակիչների հետ շփումներից պարզ է դարձել, որ էլեկտրաէներգիայի խնդիրներ կան։
«Մարդիկ ասում են՝ այս հոսանքի հարցը ի՞նչ է լինելու։ Այնքան կրիտիկական է, որ նույնիսկ մարդկանց օրակարգում առաջնային հարց է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հարցը, քանի որ մարդիկ կոպեկ-կոպեկ հավաքում են, մի բան առնում՝ մեկ ամիս հետո փչանում է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, համեմատած անցած տարվա նույն ամիսների հետ, հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով, իսկ քանակը, ինտենսիվությունը՝ 18 տոկոսով։
Ռոմանոս Պետրոսյանը ընդգծել է, որ հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում են. «Լինելով քաղաքական անձ, ուղիղ կապ եմ պահում քաղաքացիների հետ։ Չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք»,-ընդգծել է Ռոմանոս Պետրոսյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…