

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը լրջորեն անհանգստացած է Վրաստանում վերջին զարգացումներով։ Նրա խոսքով՝ իրավիճակը գնահատելիս ինքը «միամիտ չէ» և Վրաստանի ղեկավարությանը հստակ փոխանցել է ՆԱՏՕ-ի մտահոգությունները։
«Մենք շատ անհանգիստ ենք, և սա բացահայտ ասել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք նրանց հետ, և ես կարծում եմ, որ այդ համագործակցությունն ապահովում է մի ալիք, որի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտահոգությունները։ Պետք է դիտել իրավիճակը տարածաշրջանային լայն համատեքստում․ Վրաստանի կողքին տեսնում ենք նաև, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այնտեղ իրավիճակը բարելավվել է, այդ թվում՝ նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ։ Այդ պատճառով ես կցանկանայի Վրաստանը դիտարկել Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում»,- ասել է Ռյուտտեն։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…