Լրահոս 24/7
26.11.2025

Մի՛ վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը. Բագրատ Սրբազան

Մի՛ վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը. Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյանն ուղերձ է հղել խորհրդարանական լսումների մասնակիցներին, որն ԱԺ ամբիոնից կարդաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ և բոլոր քաղաքական, ավելի ճիշտ՝ Հայրենիքի ազատության համար բանտարկյալների անունից գնահատել, քաջալերել և իմ բարեմաղթանքները հղել բոլորիդ՝ կազմակերպված լսումների առիթով՝ նախաձեռնող խմբակցություններին և մասնակիցներին։

Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է՝ որ այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են՝ այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր Հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին, «քանզի արդարև, երբ Աստված Ինքն է մեզ արդարացնում, ոչ ոք չի կարող մեզ դատապարտել» (Սբ. Գրիգոր Նարեկացի)։ Իմ և մեր ազատությունը ոչ ոք չի կարող ո՛չ կաշկանդել, ո՛չ սահմանափակել, ո՛չ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո Հոգին է։

Մենք գիտենք՝ ինչու ենք կալանավորված, բայց միթե՞ այլ կերպ հնարավոր էր։ Ի վերջո, չարիքը պիտի պարտվի, որովհետև այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել քան երբևէ։

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար չկա անձնական հավակնություն և շահեր, ձեր համատեղ սիրո և միության ջանքերով, համախոհ գործակցությամբ, բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին։

Մեր խոցոտված, արյունոտված համբուրելի Մայրը՝ մեր Հայրենիքը, հայացքը յուրաքանչյուրիս հառած սպասում է Իր երջանիկ ազատագրությանը։

Չերկնչե՛ք չարի բազմությունից և բազմահնար գործերից՝ այո՛, մի վախեցե՛ք, ասում եմ ձեզ՝ մի՛ վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը, որոնք ավելի են, քան նույնիսկ մեր կյանքը։

Կրկին անգամ մեր սերն ու քաջալերանքը ձեզ։ Մեր հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։

Ուղերձն ընթերցելուց հետո հնչեցին ծափահարություններ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է