

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Վեհափառը ցանկացած հոգեւորականի համար ոչ միայն հոգեւոր առաջնորդ է,այլ նաեւ՝ հոգեւոր ծնող։
Պատկերացնու՞մ եք, հեռու նորմալ մարդուց, մեկը մի նորմալ մարդու ծնող հայհոյի ու էդ մարդը գնա հայհոյողի աշխատասենյակ,միասին ջան-ջիգյար անեն, սուրճ խմեն ու տենց շարունակ։
Նորմալ մարդու պարագայում դա անհնար է,չէ՞ պատկերացնել։
Հիմա ո՞նց կարելի է գնալ հանդիպել մեկի հետ, ով քո հոգեւոր ծնողին՝ Վեհափառին ավազանի անունով է դիմում, իսկ հոգեւորականին ավազանի անունով դիմելը հայհոյանքից էլ վատ բան է։
Էն սրբազանները, որոնք էս ընթացքում հրապարակային չեն սատարել Վեհափառին ու հրապարակային չեն քննադատել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին Արցախի հանձնման ու հակաեկեղեցական արշավի համար` չեմ ցանկանում անդրադառնալ.նրանց դեպքում ամեն բան վաղուց պարզ էր։
Բայց դուք,սրբազաններ,որոնք Վեհափառի մասին իմ մոտ ասում էիք՝ «իմ հոգեւոր առաջնորդն է»,հավատարմության երդում էիք ուտում, Նիկոլին մեղադրում էիք բոլոր մեղքերի մեջ,դուք,հա հենց դուք,էսքանից հետո ո՞նց էք էլի մարդամեջ դուրս գալու,աղոթք անելու…
Ախր դուք էիք ինձ ապացուցում,որ Վեհափառի դեմ ցանկացած քայլ՝ քայլ է ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։
Հիմա դու՞ք եք փաստորեն Հայ Եկեղեցու դեմ քայլ անում։
Ես՝ մեղավորս,այլևս բան չունեմ ձեզ ասելու. մի բան իմացեք՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ է…»։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…