

Շրի Լանկայում տեղի ունեցած «Դիտվա» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 123 մարդ, հայտնել է Շրի Լանկայի աղետների կառավարման կենտրոնը (SDMC):
«Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 123-ի: Եվս 130 մարդ դեռևս անհետ կորած է համարվում», – հայտնել են գերատեսչությունից:
DMC-ի տվյալներով՝ ցիկլոնի հետևանքներից տուժել է ընդհանուր առմամբ 373,400 մարդ: Ավելի քան 43,900-ը տեղափոխվել են ժամանակավոր կենտրոններ: Շրի Լանկայի նախագահ Անուրա Դիսանայակեն հրահանգել է բանակին անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին, և ավելի քան 20,500 զինվոր արդեն տեղակայվել է փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:
Երկրի օդերևութաբանության դեպարտամենտը (DMC) հայտնել է, որ նոյեմբերի 30-ին սպասվում է, որ տեղումների քանակը զգալիորեն կնվազի, քանի որ «Դիտվա» ցիկլոնը շարունակում է շարժվել Շրի Լանկայից դեպի Հնդկաստան:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…