Լրահոս 24/7
29.11.2025

Ակնկալում ենք՝ կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի, և նոր ընտրություններ կկազմակերպվեն. եպիսկոպոսներ

Ակնկալում ենք՝ կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի, և նոր ընտրություններ կկազմակերպվեն. եպիսկոպոսներ

Ինչպես հատնի է՝ նոյեմբերի 27-ին ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջել են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց: Նույնը օրը նրանք նաև հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս, սիրելի հայորդիներ. շատ ենք ցավում վերջին աﬕսներին մեր եկեղեցու ներսում և մեր եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը:

Հայ եկեղեցու սխալ կառավարման հետևանքով և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը։

Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ:

Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են Սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ, երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ։

Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։

Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու թողտվությամբ եկեղեցականների ներգրավումը ներքաղաքական գործընթացներում, հոգևորականների կողմից հնչեցված քաղաքական կոչերն ու հայտարարությունները, քաղաքական հանրահավաքներին մասնակցելն ու կազմակերպելը անընդունելի է, դատապարտելի է և հարիր չէ մեր եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնությունը պահելու մեր եկեղեցու առաքելությանը։

Եկեղեցու կանոնադրության ստեղծման տևական, դիտավորյալ ձախողումները և, ի վերջո, այդ աշխատանքների վերջնական դադարեցումը հնարավորություն են տվել կաթողիկոսին անցնող քսանվեց տարիների ընթացքում երբեմն եկեղեցին կառավարել սեփական պատկերացումներով, կամայականորեն:

Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողով, Ազգային եկեղեցական ժողով կամ ներկայացուցչական ժողով, որ պիտի գումարվեր յուրաքանչյուր տարի կամ երկու տարին մեկ՝ քննելու և լուծումներ գտնելու Հայ Առաքելական եկեղեցու առաքելության, կառավարման, ֆինանսական, տնտեսական գործունեության, ինչպես նաև համազգային նշանակության հարցերի վերաբերյալ, միտումնավոր կերպով նախատեսված պարբերականությամբ չի իրականացվել։

ՀՀ պետական մարմինների, պետական գործիչների կողﬕց կաթողիկոսի ընթացքի ու գործունեության վերաբերյալ բազմիցս հնչում են մտահոգություններ, քննադատություններ, մեղադրանքներ, որոնք մնում են անպատասխան։ Ի դեմս կաթողիկոսի և իր հետ համագործակից որոշ հոգևորականների՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայրենիքին ու հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ:

Այս խախտումների, սխալների, բացթողումների, թերացումների շարքը կարելի է երկար շարունակել։

Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել։ Դիմում ենք Երուսաղեﬕ և Կոստանդնուպոլսի Սրբազան Պատրիարքներին, Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց դասին, հոգևորականությանը, հայրենի պետական մարմիններին և պետական գործիչներին, ﬔր հավատավոր ժողովրդին.

Սրբազան պատրիարքներ, որպես մեր եկեղեցու բարձրաստիճան գահակալներ և ժողովների ատենապետներ, գլխավորեք կամ առնվազն կոչ ուղղեք, միացեք ու նպաստեք՝ ստեղծված իրավիճակից շուտափույթ ելք գտնելու համար:

Սիրելի սրբազաններ, հոգևոր եղբայրներ, վստահ ենք, որ այս մտահոգությունը կիսում եք շատերդ: Եթե ցանկանում եք օր առաջ տեսնել Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին կրկին իր աստվածահաճո ու ժողովրդանվեր առաքելության մեջ, առանց հապաղելու կապ պահեք հանձնախմբի անդամների հետ, Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտեք:

Մենք՝ մի խումբ եպիսկոպոսներս, գիտակցելով հանդերձ ստեղծված իրավիճակում մեղավորության մեր բաժինը, այս նախաձեռնությամբ նպատակ ունենք սկիզբ դնել Հայ եկեղեցու բարեկարգման, որպեսզի մեր Սուրբ եկեղեցին կարողանա հետ այսու կատարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից նախանշված իր անփոխարինելի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, այս վտանգավոր ժամանակաշրջանում նպաստի հայրենի պետության ամրապնդմանը, որպեսզի Ամենայն Հայոց կաթողիկոսը լինի բոլոր հայերի կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ, որպեսզի մեր Մայր եկեղեցին իրապես Մայրություն անի և համախմբի տարբեր կրոնական կառույցներում հավատք որոնող, խարխափող մեր ազգի զավակներին։ Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել Հայ Առաքելական եկեղեցու մի կանոնադրություն, որ հետ այսու կաթողիկոսների ու առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր Սուրբ Առաքելության իրականացումը։

Հարազատ մեր ժողովրդի միասնության ու բարգավաճման, մեր հայրենիքի ու մեր պետության հզորացման, անվտանգության ու հարատևության, մեր Մայր եկեղեցու աստվածահաճո առաքելության իրականացման համար մեր այս անձնուրաց քայլը որոշ մեր հոգևոր եղբայրների, իրավիճակից անտեղյակ որոշ լրագրողների, քաղաքական ու հասարարական գործիչների կողմից հանիրավի քննադատվում է։ Կոչ ենք անում սթափ դատել և իրատես լինել, որովհետև մենք կանգնած ենք եկեղեցու ամբողջական հեղինակազրկման, պառակտման, մեր ժողովրդի կրոնական մասնատման վտանգի առջև։

Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու:

Եվ թող ամենատես ու ամենակալ Աստված առաջնորդի մեզ: Ամեն։

  1. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
  2. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
  3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
  4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
  5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
  6. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
  7. Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
  8. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
  9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
  10. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:

Լրահոս
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
12:39
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան