Լրահոս 24/7
01.12.2025

Ծառայությունը դադարեցնելու համար չի դիմի, բայց և չի բացառում, որ կգնա այդ քայլին

Ծառայությունը դադարեցնելու համար չի դիմի, բայց և չի բացառում, որ կգնա այդ քայլին

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է իր ծառայության դադարեցման հնարավորությանը։

«Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դադարեցնելու համար դիմել միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնել պահը, երբ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, ինչպես նաև կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն»,-ասել է նա և ընդգծել՝ եթե ինքն է հարցի օբյեկտիվ քննությանը խանգարողը, ապա ցանկացած լուծման պատրաստ է։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ եկեղեցական իշխանությունը կարող է գնահատել՝ անհրաժեշտ է դադարեցում, թե ոչ։

Անդրադառնալով իրեն վերագրվող տեսագրության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթին, նա նշել է. «Այս գործը պետք է հարուցել ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, այլ՝ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական գաղտնիքը խախտված չէ, խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձանց, ովքեր հորինել են այս տեսագրությունը և ովքեր տարածել են։ Իհարկե, ես չեմ»։

Արշակ արքեպիսկոպոսը նաև նշել է. «Ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականները իրավունք չունեն անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից՝ դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը, ոչ իրավական՝ այլ զուտ հոգևոր մեկնաբանությունների դաշտում»։

Ինչ վերաբերում է Կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնությանը, նա ասել է. «Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Կաթողիկոսին ընտրում է ազգային-եկեղեցական ժողովը, այդ ժողովից դուրս ցանկացած որոշում դասալքություն է։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ։ Նա բազմաթիվ անգամ այդ մասին նշել է։ Կաթողիկոսը ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր գիտակցություն»

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է