Լրահոս 24/7
01.12.2025

Կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ

Կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակի «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին։ Այս փաստաթուղթը 25 տարի առաջ հիմք դրեց նոր գլոբալ օրակարգի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» և ստեղծեց պատմական իստիտուցիոնալ հիմք՝ կանանց դերի ճանաչման համար՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և հետպատերազմյան վերականգնման գործընթացներում։


Այս տարվա միջոցառման թեման՝ «Ապրող օրակարգ․ կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության», առանձնապես արդիական է մեր տարածաշրջանի համար, որտեղ խաղաղությունն ու անվտանգությունը դարձել են տարածաշրջանում ապրող մարդկանց զարգացման հիմնարար նախապայմաններ։ Իսկ հոբելյանական տարեթիվը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև պարտավորեցնող՝ մեզ հիշեցնելով, որ խաղաղությունը և անվտանգությունը չեն կարող լինել կայուն, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը և մասնակցությունը լսելի չեն։


Հարգելի՛ հյուրեր,
Հայաստանը հետևողական է իր հանձնառությանը՝ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների ազգային ծրագիրը, որը ներառում է ռազմավարական և գործնական միջոցառումներ՝ ուղղված կանանց ընդգրկմանն անվտանգության ոլորտում՝ հիմնված ներառականության, կայունության և մարդկային անվտանգության ապահովման սկզբունքների վրա։


ՀՀ կառավարությունը և մասնավորապես Պաշտպանության նախարարությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական և քաղաքացիական անվտանգության կառույցներում կանանց ներգրավմանն ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, ճգնաժամային կառավարման և խաղաղապահ առաքելություններում ներգրավման բարձրացմանը, որտեղ և առաջընթացը նշանակալի է: Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության դերակատարությանը, քանի որ կանանց իրավունքներով զբաղվող հասարարական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են խաղաղաշինական նախաձեռնություններին, կոնֆլիկտների կանխարգելմանը, խաղաղության խթանմանը, սահմանամերձ համայնքներում իրականացնում են կայունությանն և կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր, որոնք միանշանակ է, որ նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը:
Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգային և պաշտպանական ոլորտներում գրանցում է կայուն աճ:

Այսօր Զինված ուժերում նկատելիորեն աճել է կին զինծառայողների թվաքանակը, բարձրացել է կանանց մասնակցությունը նաև քաղաքական որոշումների կայացման հարցերում: «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ տեղը՝ տարածաշրջանային երկրների շարքում լինելով առաջինը: Այսօր ՀՀ ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը հասել է 38%-ի, որը ևս տարածաշրջանային առումով ամենաբարձր ցուցանիշն է:

Կանայք ներկայացված են նաև Կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական կառավարման տարբեր օղակներում:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը, գտնվելով բարդ տարածաշրջանում, ունի սեփական փորձ՝ որտեղ անվտանգության ընկալումը վերափոխվում է մարդկային և հանրային դիմակայունության մոդելի։

Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանց հիմքում բացակայում է հանրային վստահությունը, մասնակցությունը և հավասարությունը։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, կկարողանա ապրել անվտանգ, արժանապատիվ և խաղաղ պայմաններում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ։

Նրանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, խաղաղապահ ջանքերի և անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում՝ կարևոր են իրական և երկարատև խաղաղության հաստատման համար։


Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Թող մեր քննարկումները ոչ միայն վերաիմաստավորեն անցած 25 տարիները, այլև դառնան հիմք նոր անվտանգության մշակույթի ձևավորման համար, որտեղ խաղաղությունը պահպանվում է վստահության, ներառականության և համագործակցության միջոցով։
Շնորհակալություն»:

Լրահոս
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34
ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19
Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08
Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49
Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21
Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00
Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան
12:39
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են․ Մինասյան