Լրահոս 24/7

ԵՄ պաշտոնյան ԱՄՆ-ին նախազգուշացրել է Ռուսաստանի վերաբերյալ «պատմական սխալից»

Եվրահանձնաժողովի ժողովրդավարության, արդարադատության և իրավունքի գերակայության հարցերով հանձնակատար Մայքլ Մակգրաթը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի անցյալի «ջնջման» ցանկացած փորձ՝ Ուկրաինայի շուրջ հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակում, կարող է դառնալ Միացյալ Նահանգների համար «հսկայական մասշտաբի պատմական սխալ»։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է Politico-ն՝ ընդգծելով, որ ասվածը վերաբերում է խաղաղ գործընթացի քաղաքական սահմանափակումներին։

Մակգրաթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած նախաձեռնություն՝ միտված Ուկրաինայում խաղաղության հասնելուն, չի կարող շրջանցել այն հարցը, ինչն, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կապված է Ռուսաստանի «պատասխանատվության հնարավորության» հետ։ Politico-ն գրում է, որ այս հայտարարությամբ ԵՄ-ը ձևակերպում է նոր «կարմիր գիծ»՝ ընդգծելով, որ Մոսկվան պետք է ենթարկվի պատասխանատվության։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել էր, որ եվրոպական երկրները նախկինում կոտրեցին Ուկրաինայի շուրջ բանակցային պայմանավորվածությունները՝ դրանով խոչընդոտելով խաղաղ գործընթացին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

12 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago