Լրահոս 24/7

Ռաֆայել Իսրայելյան փողոցի 37 շենքի 4-րդ մուտքի նոր տեղադրված վերելակները չեն աշխատում

Նոր տեղադրված վերելակները չեն աշխատում։

Մենք՝ Ռաֆայել Իսրայելյան փողոցի 37 շենքի 4-րդ մուտքի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ բարձրաձայնելով մեր շենքում ստեղծված խնդիրն ու դրա երկարատև չլուծման հետևանքով առաջացած անհանգստությունը։

2024 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեր շենքում փոխվել են հնամաշ վերելակները։ Սկզբնական փուլում բնակիչներին տեղեկացվել էր, որ նոր վերելակը մոտ 20 օր չի գործելու, իսկ հետո բնականոն կաշխատի։ Սակայն նշված ժամկետը վաղուց անցել է, և նոր վերելակը դեռևս չի շահագործվում։

2025 թվականի նոյեմբերի 14-ին մեզ տեղեկացվել է, որ իրականացվում է «վերջնական վերանորոգում», ինչը, մեղմ ասած, տարօրինակ է նոր տեղադրված վերելակի համար։ Այս ընթացքում քաղաքապետարան–համայնքապետարան մարմինների միջև պատասխանատվության փոխանցման արդյունքում տուժում են բազմաբնակարան շենքի բնակիչները՝ հատկապես տարեց մարդիկ, փոքր երեխաներ ունեցող ընտանիքները և առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները։

Պահանջում ենք՝
Ներկայացնել պաշտոնական, հստակ և ամբողջական պարզաբանում՝
Ներկայացնել աշխատանքի ավարտման կոնկրետ ժամանակացույց, նշված վերջնաժամկետներով։

Մենք ակնկալում ենք արագ և արդյունավետ արձագանք՝ որպես Երևանի քաղաքացիական համայնքի լիիրավ անդամներ։

Ռաֆաել Իսրայելյան 37 շենքի 4րդ մուտքի բնակիչներ

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago