

«Թեև վերջին 3 տասնամյակի բանակցային փաթեթը խեղաթյուրումներով, կիսատ-պռատ հանրայնացվեց, սակայն դա էլ մեծ թվով տեղեկատվություն է փոխանցում ոչ միայն բանակցային փաթեթների բարելավումների դինամիկայի, այլ նաև երկիրը ղեկավարող անձանց սկզբունքների և կարմիր գծերի մասին»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, նույն Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ:
«Սկզբում խոսում էր Արցախի ինքնորոշման, հետո ՀՀ տարածքային ամբողջականության մաս կազմելու, իսկ հետո Արցախն Ադրբեջան հռչակեց ու հանձնեց Ադրբեջանին:
2008-2018 թթ.-ի փաթեթը, որում ոչ միայն ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք էր ամրագրված, այլ ներկայացված էր դրա իմպլեմենտացիանհամաժողովրդական հանրաքվե պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով (1988 թվականի ժողովրդագրական համամասնությամբ, որտեղ 75 %-ը հայեր էին), որոշակի փոփոխությունների փուլեր է անցել:
Սակայն ամենաաչքի ընկնողն այն հանգամանքն է, որ եղել են հստակ կարմիր գծեր ու սկզբունքներ, որոնք ոչ միայն չեն հատվել, բոլոր ճանապարհներով պաշտպանվել են` ՌԴ նախագահին ուղղված նամակը դրա օրինակներից է:
Եվ որ ամենակարևորն է` ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ և անփոփոխ»,- գրել է Աբրահամյանը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…