

Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին իր ելույթում:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5,5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ:
«Դրա արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ 2026 թվական մուտք ենք գործում ավելի քան վստահ՝ կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ, կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան, համոզված, որ ձեռնարկվող բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժը ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…