Լրահոս 24/7

Բացարձակապես փաստ չէ, որ անելու ենք եզրակացություն. Անահիտ Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը գրել է.

Չէ, հրաշալի է, որ փաստաթղթեր են հրապարակվում, որոնց բովանդակությունը հատվածաբար ու ընտրովի գիտեինք բոլորս: Հրաշալի է, որ քաղաքական բանավեճի հարթակում փաստարկներն ու հակափաստարկները այլևս փաստաթղթավորված են: Հրաշալի է, որ փորձում ենք անցյյալից դասեր քաղել: Բայց բացարձակապես փաստ չէ, որ անելու ենք ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:

Որովհետև ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ համար էլ քաղաքական կամք է պետք, իսկ նրանք, որ կորցրին հենման կետը, միշտ էլ տրված են սոփեստության հմայքներին՝ իրենց սուտը ճշմարտության տեղ աճուրդի հանելու մոլուցքում՝ չունենալով այլ ապաստան: Որովհետև ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ էլ ինքնիշխանության ու անկախության դրսևորում է ու ակնհայտ է դարձնում՝ ո՞վ ու ո՞ր դաշտերում է որոնում իր ներկան ու ապագան:

Հ.Գ.…Ադրբեջանը, որ 1994-ին էլ չխրվեց ու չմնաց պարտության սինդրոմի մեջ, 2025-ին ուղիներ է հարթում ՆԱՏՕ գնալու ու ԵՄ… Բանակն է բազմապատկում, տնտեսության դեմքը փոխում ու միջազգային ասպարեզում ինքնահաստատվում իբրև գործոն տարածաշրջանում ու աշխարհում: Հարցնե՞մ, թե ո՞վ է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ անում պարտություններից ու հաղթանակներից… Հարցնե՞մ, թե ո՞վ հաջողության առավել շանսեր ունի… Հարցնե՞մ, թե այս ընթացքով իրադարձությունների սկիզբ Արցախի ու արցախցիների ճակատագիրը ի՞նչ է լինելու…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 2026-ին մի թողեք: ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ:

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԳԱԼԻՍ՝ ԳՆՈՒՄ Է: Մեզնից, մեր երկրից, մեր պետությունից:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago