Լրահոս 24/7

Ուկրաինան և Ռուսաստանը ներկայումս բառացիորեն պայքարում են 30-50 կմ² տարածքի համար. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն FoxNews-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ներկայումս բառացիորեն պայքարում են 30-50 կմ² տարածքի համար, որը Դոնեցկի մարզի 20%-ն է։

«Այժմ նրանք պայքարում են մոտավորապես 30-50 կմ² տարածքի և ԴԺՀ-ի մնացած 20%-ի համար (ուկրաինական վերահսկողության տակ)։ Մենք փորձել ենք անել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, որպեսզի պարզենք, թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը կապահովի նրանց անվտանգությունը ապագայում», – ասել է պետքարտուղարը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ տեսականորեն, եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է 10 տարվա ընթացքում գերազանցել Ռուսաստանի ՀՆԱ-ն։ Նա նաև մի շարք հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք  ստորև.

  • Ռուսները ամեն շաբաթ կորցնում են 7000 զինվոր։ Մենք կարծում ենք, որ հիմա պատերազմը դադարեցնելու իդեալական ժամանակն է։
  • Մենք փորձում ենք կամուրջ կառուցել երկու կողմերի միջև, և դա անելու համար մենք պետք է խոսենք երկու կողմերի հետ։
  • Ոմանք կարծում են, որ մեր քաղաքականությունը պարզապես պետք է լինի անսահմանափակ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց դա անիրատեսական է։
  • Ուկրաինացիները հսկայական հաջողությունների են հասել իրենց քաջության և այն համառության շնորհիվ, որով նրանք պայքարել են։
  • Ռուսաստանի կողմից որոշումը պետք է կայացնի միայն Պուտինը, այլ ոչ թե նրա խորհրդականները։ Պուտինը, միայն Պուտինը, կարող է ավարտել այս պատերազմը Ռուսաստանի կողմից։
Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

6 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

7 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

8 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

10 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

11 hours ago