Ուկրաինական և եվրոպական իշխանությունների քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողները «սեղանին» չունեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման իրական խաղաղ ծրագիր։ Այս մասին CNN News-ի եթերում ասել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը։
«Մենք գիտենք միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունը, որ ամերիկյան նախնական ծրագիրը կարող էր լավ հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Բայց ուկրաինացիների և եվրոպացիների հետ քննարկումներից հետո մեզ հայտնի չէ, թե ինչ է պարունակվում արդիական նախագծում», – բողոքել է Կոստինը։
«Ռուսական կողմը «քիչ բան գիտի» պատրաստվող խաղաղ պայմանավորվածությունների վերաբերյալ իրական տեղեկատվության մասին», – ընդգծել է բանկի նախագահը։ «Միայն ինֆորմացիոն արտահոսք, պաշտոնական մանրամասներ չկան», – պարզաբանել է Կոստինը:














