

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դադարել խոսել նախկինների մասին։
«Պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա։ Ի՞նչ չենք ասել։ ԼՂ հարցի փաթեթն էլ որ հրապարակել ենք, այն մասին է, որ խոսելու բան այլևս չկա։
Փաթեթի հրապարակումն, իմ դիտանկյունից, նրա համար է, որ ես ասեմ՝ այ, որ ասում էի էդ, էս տողում է, էն տողում է»,- ասել է նա։
Նրա խոսքով, իրենց ռազմավարությունն է՝ կան բազմաթիվ կարևորագույն հարցեր, բայց այդ ամենի կենտրոնում պետք է լինի պետությունն ու պետական շահը․
«Դա չի նշանակում, որ մնացած հարցերը կարևոր չեն։ Դա նշանակում է, որ պետությունն ու պետական շահը գերկարևոր են, առավել քան կարևոր են»։
Նա նաև նշել է. «Իմ կարծիքով՝ իրենք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Անընդհատ հոգեդարձությամբ զբաղվել, խնդիրն այն է, որ մենք բազմաթիվ այլ ասելիք ունենք, որը չենք ասում միայն այն պատճառով, որ ստիպված ենք ապացուցել ակնհայտը, այն, ինչ ապացուցված է»։
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…