Տարածաշրջան
19.01.2020

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

 

2010 թվականի հունվարի 2-ին թուրքական «Akşam» թերթը հրապարակել էր Պոլսո նորընտիր Սահակ Բ պատրաիրքի հետ արված մի հարցազրույց, որտեղ արտահայտված մտքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բուռն քննարկման առիթ էին դարձել և նորընտիր պատիարքը հայտնվել էր քննադատությունների թիրախում, հայտնում է Ermenihaber-ը։

Եվ ահա Պոլսո պատրարքության դիվանը հայտարարությամբ է հանդես եկել լուսաբանելու համար հարցազրույցի ընթացքում Տ. Սահակ Բ պատրիարքի հնչեցրած մտքերը։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցը տևել է մոտ քառասուն րոպե և բազմաթիվ մանրամասնություններ և բացատրություններ տեղ չեն գտել հրապարակման մեջ։ Խմբագիրը իր հայեցողությամբ է հարցազրույցի ոճը ընտրել։ Հարցերի և պատասխանների ամբողջական հերթականությունը չպահպանելու արդյունքում էլ առաջ են եկել որոշ թյուրըմբռնումներ և շատ դեպքերում բարձրաձայնված գաղափարներն ու մտքերը իմաստազրկվել են։

Օրինակ՝ հայկական սփյուռքի և թուրքահայության հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան նորընտիր պատրարքը ասել է. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն սփյուռքի և Հայաստանի հայերի, երրորդ մի հատված են կազմում։ Վարչական և տնտեսական տեսակետից հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի. Մենք ինքնաբավ ենք»։

1915թ. Հայոց ցեղասպանության համատեքստում հարցերին տրված պատասխանների առնչությամբ պատրիարքության դիվանի պարզաբանման մեջ արտահայտվում է այն միտքը, որ սա գերզգայուն հարց է, որի պատասխանը պետք է հավասարակշռված և ներդաշնակ լինի և մարդիկ ոչ թե պետք է ակնկալեն լսել իրենց ուզածը, այլ այն ինչ կարող են ասել այդ պայմաններում Պոլսո պատրիարքները։

Սահակ Բ պատրիարքը շեշտել է նաև այն հանգամանքը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգություններից հետո այս հողերից հեռացած մարդիկ իրենց ինքնությունը պահպանելու համար կառուցել են ցեղասպանության գիտակցությունը, իսկ Թուրքիայում մնացած հայերը շարունակել են ապրել թուրքերի հետ և միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել։ Այս առումով Սահակ Բ պատրիարքի գնահատմամբ թուրքահայերը յուրահատուկ հայեր են աշխարհի մեջ։

Լրահոս
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում
16:58
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի դիրքերին
16:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի դիրքերին
Անհրաժեշտ են սահմանադրության փոփոխություններ և TRIPP-ի պարտավորությունների լիարժեք կատարում. Բայրամով
16:25
Անհրաժեշտ են սահմանադրության փոփոխություններ և TRIPP-ի պարտավորությունների լիարժեք կատարում. Բայրամով
Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ
16:11
Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ
Ճապոնիան կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը
15:59
Ճապոնիան կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը
Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով
15:45
Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով
ՌԴ-ի և ԱՄՆ-ի վարչակազմերի ներկայացուցիչների միջև շփում է տեղի ունեցել. Պեսկով
15:39
ՌԴ-ի և ԱՄՆ-ի վարչակազմերի ներկայացուցիչների միջև շփում է տեղի ունեցել. Պեսկով
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին
15:00
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին
2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով
14:44
2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով
«Դոնբասը մերն է». Պուտին
14:17
«Դոնբասը մերն է». Պուտին
ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
13:37
ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
Այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյանը` Երևանի խցանումների մասին
13:13
Այդ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում. Գեղամ Նազարյանը` Երևանի խցանումների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հերքել է Եվրոպայի լիակատար անկախությունը ԱՄՆ-ից
13:00
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հերքել է Եվրոպայի լիակատար անկախությունը ԱՄՆ-ից
ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ անձանց
12:43
ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ անձանց
2026թ. մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ. քաղաքապետարան
12:29
2026թ. մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ. քաղաքապետարան