ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն կապ են հաստատել Դմիտրիևի՝ Մայամի այցից հետո․
«Կրեմլը վերլուծել է Դմիտրիևից ստացված տեղեկատվությունը Նահանգներ ուղևորության արդյունքների վերաբերյալ»,- ասել է նա։
Ըստ Պեսկովի՝ Պուտինի հանձնարարությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի վարչակազմերի ներկայացուցիչների շփում։ Այս շփմանը մասնակցել են Ուշակովը և Սպիտակ տան մի քանի զրուցակիցներ։
«Պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,- ընդգծել է նա։













