Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը

Ֆասթ Բանկի աջակցությամբ արդիականացվել և ամբողջությամբ վերանորոգվել են Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքի ամբողջ տարածքը։Կապանի թատրոնը, որը համարվում է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, այս տարի նշում է իր 90-ամյակը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայաննընդգծել է, որ այս աջակցությունը լավ նախադեպ է․ «Քանի որ սկզբնականում շենքը թատրոն չի եղել, իր կառուցվածքը, մուտքի կառուցվածքն էլ էր սխալ՝ թատրոն մտնելիս միանգամից սանհանգույցներն են: Մեզ համար շատ կարևոր էր, որ այն գոնե մի քիչ քաղաքակիրթ տեսք ունենա: Մեզ առաջարկեցին, որ Ֆասթ Բանկը կառուցի, նորոգի ամբողջությամբ: Իրենք եկան քանդեցին, գծեցին, սարքեցին: Հիմա գոնե այդ հարցով՝ մուտքի հարցով, սանհանգույց, հերթապահություն, դրամարկղ իրենց շնորհիվ կառուցվել է»: Նրա խոսքով՝ սա բացառիկ օրինակ է՝ ինչպես կարող են մեծ ընկերությունները մասնակցել մշակութային կյանքին և իրական ներդրում անել համայնքի համար կարևոր կառույցներում։

Արդիականացված մուտքն ու սանհանգույցները ևս մեկ քայլ են դեպի արժանապատիվ մշակութային միջավայր ինչպես տեղի հանդիսատեսի, այնպես էլ հյուրերի համար։ Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակութային օջախներին՝ նպաստելով այդ կառույցների արժանապատիվ ու ժամանակակից միջավայրիձևավորմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկովներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

3 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

8 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

14 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

20 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago