«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«ՀԱՍԵ 4-րդ եպիսկոպոսը կալանավորվեց 2 ամսով։ Հարց կտաք. ո՞վ է պատասխանատու դրա համար։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Այսօր դատարանը 2 ամսով կալանավորել է Արշակ Սրբազանին։














