

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգում առաջին համար զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հեռանկարների վերաբերյալ հարցին։
Ծառուկյանը գլխավորում է դիվիզիոնի վարկանիշային աղյուսակը՝ Կատարում կայացած մրցաշարում Դեն Հուկերին հաղթելուց հետո։ 2025 թվականի հունվարին նա հնարավորություն ուներ մենամարտելու Իսլամ Մախաչևի հետ՝ չեմպիոնական գոտու համար, սակայն հրաժարվել էր մենամարտից՝ նախորդ օրը ստացած վնասվածքի պատճառով։
«Նա հնարավորություն ուներ, և բոլորը տեսան, թե ինչպես դա ավարտվեց։ Այժմ նա ստիպված է լինելու քրտնաջան աշխատել, որպեսզի նորից վաստակի գոտու համար մենամարտելու իրավունքը։ Եվ ինձ համար միևնույն է, թե նա վարկանիշում որ համարն է։
Մենք չափազանց շատ ենք աշխատում մրցաշարերի նախապատրաստման վրա, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Մենք գրասենյակում հաճախ քննարկում ենք այն բոլոր անհեթեթությունները, որոնք տեսել ենք 20 տարվա ընթացքում։ Բայց այն, ինչ եղավ Ծառուկյանի հետ… Այդպես պարզապես չի կարելի վարվել»,- ասել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…