Լրահոս 24/7
08.12.2025

Սրբուհի Գալյանը՝ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածի մասին

Սրբուհի Գալյանը՝ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածի մասին

Իսկ ինչի՞ մենք հետահայաց չենք նայում, դրան նախորդող իրավիճակին. այսինքն, եթե հնչում են ինչ-որ արտահայտություններ, որ թույլ չի տրվելու պատարագ իրականացնել և ժողովուրդը հնարավորություն չի ունենալու իրացնել իր իրավունքը, մասնակցել պատարագին, մենք խոսում ենք այն երևույթի մասին, որը միտված է այդ հնարավոր խնդիրը չեզոքացնելուն։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով նրան, որ Գյումրիի Յոթ վերք եկեղեցում պատարագի նախորդ օրը դռները կնքվեցին, Շիրակի թեմի որևէ հոգևորականի մուտքը թույլ չէին տալի, դռները հսկում էին ՊՊԾ աշխատակիցները, արդյո՞ք խնդրահարույց չէ գնալ և հոգևորականին ասել՝ քո սպասավորման վայր չես կարող մտնել։

«Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ և ըստ ժամանակագրական հաջորդականության»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ուժ կիրառելով եկեղեցուց հանել են այն անձանց, որոնք կաթողիկոսի անունն են հնչեցրել պատարագի ժամանակ, Գալյանն հայտնել է. «Կարծում եմ, որ հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան, ես չէ, որ պետք է գնահատեմ իրենց գործողությունների իրավաչափությունը։ Եթե դրանք հատում են իրենց իրավաչափության սահմանը վատ է, եթե չեն հատում և միտված են հասարակական կարգի պահպանմանը, լավ է։ Այն բոլոր գործողությունները, որոնք իրապես միտված են հասարակական կարգի պահպանմանը դրական եմ գնահատում, այն գործողությունները, որոնք միտված չեն կամ ենթադրում են լիազորությունների չարաշահում, վատ եմ գնահատում»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է