Լրահոս 24/7
09.12.2025

Պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին

Պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները.

«Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ» և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։ Նշվում է, թե իբր՝ իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ, նաև այն, որ գործընթացը օգտագործվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների դեմ։

Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ հայտնում ենք, որ այս հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։
Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի․ խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության այս մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին, որտեղ պետական ծրագրերն ու միջամտություններն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը։ Օրինակ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ ֆորմալ զբաղվածության միջին մակարդակը մոտ 11.9% է, Վրաստանում վերջին տարիներին այն նվազել է 31.7%-ից մինչև 27.6%։ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թ․ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։

Հետևաբար, ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն և աշխատողների իրավունքները պաշտպանելուն»։

Լրահոս
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
16:42
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
16:21
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:14
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:09
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
16:03
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
15:34
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով
15:13
Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով
Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել
14:44
Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին.  Խաչատրյան
14:26
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին. Խաչատրյան
Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
14:10
Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ. ճիշտ նույնը. Քոչարյան
13:46
Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ. ճիշտ նույնը. Քոչարյան
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
13:43
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր գործողությունները անվանել է «Ապտակ»
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր գործողությունները անվանել է «Ապտակ»
Պուտինի տապալումից հետո Ռուսաստանը կհեռանա ամբողջ Ուկրաինայից. Սաակաշվիլի
13:10
Պուտինի տապալումից հետո Ռուսաստանը կհեռանա ամբողջ Ուկրաինայից. Սաակաշվիլի
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
12:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից