Լրահոս 24/7
15.12.2025

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց, Ալիˊևը ևս չի որոշում. Սամվել Բաբայան

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց, Ալիˊևը ևս չի որոշում. Սամվել Բաբայան

«Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը՝ ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը»,- հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Այնուհետև շարունակել է. «Ուրեմն՝ երբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․

ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ։
Սա փաˊստ է, ոˊչ կարգախոս։
Սա պատերազմ չէ, սա իրականություˊն է։

Պատերազմ չեն ուզում նրանք, ովքեր բարձրաձայնում են չլուծված խնդիրների մասին։ Պատերազմը ծնվում է շրջանցված խնդիրներից։ Իսկ շրջանցված խնդիրը չպայթած ական է։ Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։

Գրեթե ամեն ելույթում անդրադառնում եք ԼՂ-ին, բայց միաժամանակ պնդում, թե այդ մասին խոսել պետք չէ՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվին։ Միջազգային իրավունքի նորմերով ինքնորոշված, երեք տասնամյակ պետականություն ունեցած ժողովրդին համեմատու՞մ եք քաղաքական ֆեյքի հետ։

Ահա այսպես շուրջ երեք տասնամյակ ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը զզվի իր իսկ հաղթանակից, որովհետև այն ներկայացվել է որպես բեռ, այսօր էլ՝ որպես խոչընդոտ «խաղաղ ապագայի» ճանապարհին։ Սա ոչ թե պատմության վերարժևորում է, այլ ազգային ինքնագիտակցության հետևողական քայքայում։

Երբ հայտարարում եք, որ պետական պարտքի պատճառներից մեկը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրն է, դուք նպատակային ներազգային թշնամանք եք հրահրում։ Աղքատ քաղաքացուն մատնացույց անելով ղարաբաղցուն, դուք սոցիալական քաղաքականություն չեք վարում։ Դուք ատելություն եք սերմանում։ Եվ դա անում եք գիտակցված։ Սա վերարտադրվելու մեխանիզմ է՝ հասարակությունը բաժանելու հաշվին։

Եվ բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության մասին խոսելիս, ճիշտ կլիներ ասեիք, թե

միջազգային գործընկերներից ինչքան գումար եք ստացել այդ անվան տակ,

ինչ ուղղություններով եք ծախսել,

ինչու ԼՂ ընտրված ներկայացուցիչներին այդ միջոցների կառավարմանը մոտ չեք թողնում։

Հիմա՝ ձեր վարած քաղաքականության մասին։

Դուք հայտարարեցիք, որ «Արցախը Հայաստան է»։
Հետո՝ որ ԼՂ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեք։
Հետո՝ վերահաստատեցիք Ձեր նախորդներին, որ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք։
Ապա սրբագրեցիք՝ միայն սոցիալական անվտանգության երաշխավորը։

Դուք ինքնահոսի մատնեցիք պատերազմը։
Դուք պարտվեցիք։
Դուք հանձնեցիք։

Այնուհետև դադարեցիք կատարել ԼՂ Պաշտպանության բանակի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն բանակի կառավարումը այդպես էլ չվերադարձրեցիք ԼՂ-ին։ Իսկ ճակատագրական պահին նախընտրեցիք «չխառնվել ԼՂ-ի ներքին գործերին»։

Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ ձեր որոշմամբ մնաց առանց պետության, առանց կարգավիճակի, առանց ապագայի․․․ և բռնեց գաղթի ճամփան։

Բայց Մայր հայրենիքում նա փախստական էր՝ անհայրենիք, անտուն և անտեր։

Եվ այսօր ոչ մի իրական հնարավորություն չեք ստեղծում այդ մարդկանց համար՝
ոˊչ բնակապահովում,
ոˊչ աշխատանք,
ոˊչ էլ համակարգային ինտեգրում։

Փոխարենը՝ «ժողովրդավարության բաստիոնում» արգելում եք խոսել սեփական իրավունքներից և դրանց հնարավոր պաշտպանությունից։

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։
Ալիˊևը ևս չի որոշում։

Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պիտի գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։
Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։

ԼՂ-ի ժողովուրդն օժտված է բնական իրավունքներով։
Եվ այդ իրավունքները ոչ մի ժամանակավոր քաղաքական հաշվարկ իրավունք չունի սահմանափակելու, սակարկելու կամ լռեցնելու։

Ճշմարտությունը պատերազմի կոչ չէ։
Ճշմարտությունը պարտության հետ հաշտվելու մերժում է։
Եվ որքան էլ փորձեք այն լռեցնել, այն անխուսափելիորեն վերադառնալու է՝ որպես հարց, որպես պահանջ և որպես պատասխանատվություն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է