Categories: Հայաստան

Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության Ι armtimes.com

 

Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Փարիզից Երեւան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո: Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տեւական ժամանակ չէին կարողանում:

Գեւորգ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո եւ այդ առիթով՝ մասնագիտության բերումով: Բայց, ասում է, հայրենիքին միանգամից է սիրահարվել: Ու մինչեւ այժմ սերտորեն համագործակցում է տեղի բժիշկների հետ, նաեւ Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանության բաժանմունք է հիմնել, որը կրում է վաղամեռիկ կնոջ անունը:

Բժշկի հետ «Հայկական ժամանակը» զրուցել է ոչ միայն Երեւանում հաստատվելու որոշման պատճառների, այլեւ առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ:

– Պարոն Աբգարյան, ինչպես եղավ, որ որոշեցիք մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

– Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու… Ում ասում եմ՝ ասում են` դու գիժ ես: Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի: Ու առիթը հեղափոխությունը եղավ: Մտածեցի, որ ճիշտ ժամանակն է՝ ամեն ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով: Դե, ինքը հազում էր, հիշում եք այդ պատմությունը: Ես իր հազը կարծես բուժեցի: Այդ ժամանակ էլ ճանաչեցի: Կնոջս առաջարկեցի՝ ուզո՞ւմ ես գնանք, մեր երեխային մեծացնենք Հայաստանում: Ասացի՝ սա իմ երազանքն է: Կինս ասաց՝ լավ: Ու որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է եւ տեղափոխվում ենք: 86 օր մնաց մեր տեղափոխվելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Հայէկոնոմբանկը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը

Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել…

10 hours ago

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ ՀՀ-ն դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. 2026թ. հունվար–փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝…

12 hours ago

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա…

12 hours ago

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին

Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:…

12 hours ago

Ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել. Տիգրան Ավինյան

2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր…

12 hours ago

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ…

13 hours ago