Լրահոս 24/7

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին

Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հունվարի 1-ից փուլային տարբերակով ներդրվող՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները:

Առաջին փուլով ապահովագրական համակարգում ընդգրկվելու են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ մինչև 18 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածները, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները, 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:

Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքըտարեկան 129 600 դրամ, ամսական 10 800 դրամ:

Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում:

Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ ներառվել է ապահովագրության համակարգում, և անհրաժեշտ է համաձայնություն տալ։ Ապա քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով համաձայնություն տա պետության կողմից ապահովագրվելուն։ Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է հաստատել իր համաձայնությունը:

Նախարարությունից նաև պարզաբանել են՝ եթե քաղաքացին ներառվել է ապահովագրության համակարգում և որոշակի ժամանակ անց դարձել է գործազուրկ, նա շարունակելո՞ւ է վճարել ապահովագրության համար:

«Քաղաքացին գործազուրկ դառնալովհաշվառվում է ժամանակավոր անաշխատունակության համակարգում, որտեղից էլ որոշ ժամանակ որոշակի գումար է ստանում, ուստի այդ ամիսներին ապահովագրության համար ևս պետք է վճարի: Քաղաքացին մեկ անգամ մտնելով ապահովագրության համակարգ մնում է համակարգում 12 ամիս` անկախ նրանից, թե այդ 12 ամիսներին համապատասխանում է համակարգում ներառվելու պահանջներին»,-հայտնել են գերատեսչությունից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ Առողջապահության նախարարության կայքում:

Թիվ 1

Recent Posts

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ ՀՀ-ն դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. 2026թ. հունվար–փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝…

1 hour ago

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա…

1 hour ago

Ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել. Տիգրան Ավինյան

2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր…

2 hours ago

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ…

2 hours ago

Հիմնական հարցերը մնում են չլուծված. Ռյաբկով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նոր հանդիպում են անցկացրել՝ նվիրված երկու երկրների հարաբերություններում «փոխադարձ գրգռիչներին»։ Այս…

3 hours ago

Ոչ մի թիզ չենք զիջի Սիրիային, չենք հեռանա Գազայից․ Իսրայել Կաց

Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Սիրիայի տարածքներից։ Մենք երբեք չենք հեռանա Գազայից։ Այդ մասին հայտարարել է…

3 hours ago