

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Էջմիածնում կայանալիք հավաքին ու պատարագին։
«Բախումների որևէ հնարավորություն բացառվում է, որովհետև ՀՀ իրավապահներն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնելու»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ եկեղեցին պետք է պաշտպանել «Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»։
Անդրադառնալով 10 եպիսկոպոսների հայտարարությանը, նա նշել է, որ նրանց գործողությունները չի ուղղորդում, բայց ողջունում ու աջակցում է։ Այսօրվա հավաքին Էջմիածին գնալու մասին նա նշել է. «Ես այս պահին նման անհրաժեշտություն և որոշում չեմ տեսնում»։
Ըստ Փաշինյանի՝ 10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, իրենք էլ՝ Էջմիածնինը. «Նրանց հրավերը՝ հավաքվել Մայր Աթոռում, բացարձակ լեգիտիմ է, որովհետև դա իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրը, և նրանք ունեն լեգիտիմություն՝ իրենց հետևորդներին, որպես թեմակալ առաջնորդներ, հրավիրել»։
Նա նշել է, որ պետությունը չի ընդունում կաթողիկոսի կայացրած որոշումները, շեշտելով, որ Մայր աթոռի կողմից կարգալույծ արված հոգևորականները մնում են հոգևորական․ «Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը չի կարող դա ժխտել, և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Ճգնաժամը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր աթոռից»,- ասել է նա։
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել եպիսկոպոսներին՝ դժվար որոշում կայացնելու ու այդ թեմաներով հանդես գալու համար. «Ես աջակցել եմ ու կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական, քրիստոնեական հավատքի, դավանանքի վրա հիմնված բոլոր միջոցներով»։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…