Լրահոս 24/7

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու հետ. Ի՞նչ է փոխանցել նրան

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն, և իր ելույթում նա մտադիր է ընդգծել հետևյալը.

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։

Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում:

Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է:

Ամենակարևորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ»։

Զգույշ եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ:

Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»:

Թիվ 1

Recent Posts

Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը…

6 minutes ago

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական…

36 minutes ago

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը․ նա կտեղափոխվի ԱԱԾ…

57 minutes ago

ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան

Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների…

1 hour ago

Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…

2 hours ago

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…

2 hours ago