Categories: Հայաստան

«Ո՛ւր էլ լինեմ, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա». այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

 

2004-ի հուլիսին անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով Կապուտիկյանը պարգևատրվել էր 1998 թվականին. «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների»,- ասել էր նա:

Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահներն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում:

Արձագանքելով՝ Ռ. Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»:

Այսօր՝ բանաստեղծուհու ծննդյան օրը, համացանցում տարածվում է Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը:

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

editors

Recent Posts

Ղազախստանից և ՌԴ-ից ներկրված ցորենը անցել է լաբորատոր բոլոր փորձաքննությունները. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել. «Քանի որ որոշ շրջանակների կողմից սոցիալական հարթակներում շարունակվում…

11 minutes ago

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է…

43 minutes ago

ԱՄՆ-ն արդարացնում է իր միջուկային ուժերի արդիականացումը. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վերաբերյալ սպեկուլյացիաներ անելով՝ ԱՄՆ-ն պատրվակ է փնտրում իր միջուկային ուժերի արդիականացումը…

58 minutes ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «երկու բան անել» ՌԴ-ից պաշտպանվելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը և ամրապնդել Ուկրաինան՝ դաշինքի…

1 hour ago

Պահանջում եմ անհապաղ ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը. Թագուհի Թովմասյան

«Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի…

1 hour ago

Զելենսկու սպառնալիքներին ի պատասխան՝ Չինաստանը կոչ է արել Ուկրաինային ուղղել իր սխալները

Այսօր, ի պատասխան Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների՝ նոր պատժամիջոցներ սահմանելու չինական քաղաքացիների և ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին…

2 hours ago