Լրահոս 24/7

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր․ Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ և ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից ներքին և արտաքին։

Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էրսեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։


Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։
Սիրելի՜ հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։


Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

30 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

39 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

56 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago