

Ռուսաստանը իրեն պատասխանատու չի համարում հատուկ ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած մահերի համար, քանի որ ինքը չի սկսել պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Տարվա ամփոփում» կոնֆերանսում։ NBC-ի լրագրողը հարցրել է Ռուսաստանի ղեկավարին, թե արդյոք Մոսկվան իրեն պատասխանատու կհամարի 2026 թվականի հակամարտության ընթացքում ուկրաինացիների և ռուսների մահվան համար, եթե մերժի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը։
«Մենք մեզ պատասխանատու չենք համարում մահերի համար, քանի որ մենք չենք սկսել այս պատերազմը», – նշել է Պուտինը։
Նախագահը հիշեցրել է, որ այս «պատերազմը սկսվել է Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից, 2014 թվականի հակասահմանադրական զինված հեղաշրջումից, ապա Կիևի ղեկավարների կողմից Ուկրաինայի հարավ-արևելքում իրենց սեփական քաղաքացիների դեմ ռազմական գործողությունների սկսվելուց հետո»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…