

«Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկը՝ գերմանական Der Spiegel-ը, որն ունի միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին»,-գրել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող Իվետա Տոնոյանը։
Նա նշում է՝ ծավալուն հոդվածում ներառված է նաև Գագիկ Ծառուկյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց և ֆոտոշարք։
«Իհարկե, հոդվածում կան որոշ անճշտություններ, ժամանակավրեպ տեղեկություններ, որոնք անպայման կքննարկվեն պարբերականի խմբագրության հետ, սակայն առավել կարևորն այն է, որ մեդիա ոլորտի «հսկաներից» մեկը՝ Der Spiegel-ը, լուսաբանել է Հայաստանի համար բացառիկ այս մեգա նախագիծը՝ հնարավորություն տալով այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Իսկ սա նշանակում է, որ նախագծի իրականացումից հետո, Հայաստանը տասնյակ անգամներ ավելի գրավիչ է դառնալու աշխարհի համար՝ որպես զբոսաշրջային կարևորագույն ուղղություն:
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են։ Այդ ներուժը երբեք չի կարելի անտեսել: Սիրելի՛ երիտասարդներ, վստա՛հ եղեք՝ ձեր ձայնը լսելի է և դուք, ի դեմս «Առաջարկ Հայաստանին» ծրագրի, ստացել եք մեր հայրենիքում նոր ու կարևոր փոփոխությունների իրականացման ակունքներում կանգնած լինելու բացառիկ հնարավորություն: Ձեր խելացի գաղափարներն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են»,-գրել է նա։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…