

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևը այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի կառավարությանը։
«Վարչապետի տեղակալ և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերով՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիտալի Սավելևը այցելել է Իրան»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ռուսական ներկայացուցչական պատվիրակությունը իրանցի գործընկերների հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը՝ որպես Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիմնական ուղղություններից մեկը։
Հաղորդվում է, որ բանակցող կողմերը մանրամասն քննարկել են նաև 2023 թվականին Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման և շինարարության վերաբերյալ համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի իրականացման ընթացքը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել…
ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մեր երկրում դեկտեմբերի…
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի…
Իրանը լիովին պատրաստ է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը, բայց չի ցանկանում պատերազմ։…
Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում: Այս մասին հայտնել է «Երևան քաղաքի…