Լրահոս 24/7

ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Պետրոսյան

ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մեր երկրում դեկտեմբերի 22-ը՝ տարվա ամենակարճ լուսային օրը, նշվում է որպես «Էներգետիկի օր».

«Շնորհավորում եմ էներգետիկայի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, եւ մասնավորապես, Հայաստանի էլեկտրական ցանցեր -ի հազարավոր մեր աշխատակիցներին՝ Էներգետիկի օրվա առիթով։

Ի արժեւորումն ՀՀ-ում էներգետիկայի զարգացման ոլորտում եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած անուրանալի վաստակի, ՀԷՑ-ի շուրջ 1.753 աշխատակիցներ, ովքեր 25 եւ ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն մեր ընկերությունում, Ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգեւատրվել են 25 հազարից մինչեւ 60հազ. ՀՀ դրամ (հարկված) պարգեւավճարներով։

Հավելեմ նաեւ, որ ՀԷՑ-ում այս պահին ունենք աշխատակից, ով ավելի քան 61 տարի (1964թ.-ից) աշխատում է մեր Ընկերությունում եւ այս պահին հանդիսանում է ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների «Սեւան» խմբի պետը. նա Էմիլ Բախշիի Գեւորգյանն է (ծնված 1946 թվականին). արեւշատությու՛ն Ձեզ, պրն. Գեւորգյան

Շնորհավոր Էներգետիկի օր»։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

17 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

17 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago