Լրահոս 24/7

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում: Այս մասին լրագրողներին տված մեկնաբանության մեջ ասել է Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահ և Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը երիտասարդ ուսանողներին հասցնելը հիմնարար նշանակություն ունի։

«Այս գաղափարի տարածումը համալսարաններում մեզ քայլ առ քայլ մոտեցնում է մեր հայրենի հող վերադառնալուն», – նշել է նա։

Ազիզ Ալաքբարլին նաև հայտնել է, որ այսօր ԲՊՀ-ում կազմակերպված «Մեծ ճանապարհորդության շարունակություն» կոնֆերանսի շրջանակներում բացվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես։ Նա նշել է, որ ուսանողները կարող են տաղավարներում դիտել տարածաշրջանի ժառանգությունը արտացոլող տարբեր պատմական և մշակութային նյութեր։

Նա հավելել է, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը այս տարի 119 նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությունների։ Նա նշել է, որ այդ նամակները անպատասխան չեն մնացել: «Այս տարվա ընթացքում մեր 11 փաստաթղթերը տարբեր լեզուներով տարածվել են որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Տնտեսական և սոցիալական իրավունքների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր»։ Համայնքն այս տարի հրապարակել է 35 հայտարարություն։ Այդ հայտարարությունները վերաբերում էին Հայաստանի և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործողություններին։ Կայացել է նաև յոթանասունութ հանդիպում տարբեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ»:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago