Լրահոս 24/7

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ և բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Այդ նպատակով Ալիջանի անցակետում տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, Թուրքիայի Պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ։ Սահմանային գոտում քննարկվել են տեխնիկական ենթակառուցվածքների բարելավման, գործող չափորոշիչների բարձրացման և լոգիստիկ կարողությունների ամրապնդման հարցերը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

2 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago