Լրահոս 24/7

Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, կուտակվող աղբն ու ապօրինի գովազդները

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը:

Այս մասին գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն արձանագրեց արհեստական բանականության գործիքների ներդրման ուղղությամբ արված աշխատանքը:  

«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ:

Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք»,-ասաց քաղաքապետը:

Այսինքն՝ այն գործառույթները, որ տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկապես պետք է գնային ու իրականացնեին, ավտոմատացվում են: Ավինյանը նկատեց՝ հետևապես վարչությունների գործառույթները փոքր-ինչ փոխվելու են:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago