ԱԺ-ն ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

 

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ և այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

editors

Recent Posts

Վրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում. Կոբախիձե

Վրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, այս մասին հայտարարել է Վրաստանի…

12 minutes ago

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական նավթատարի առգրավումը

Չինաստանը դեմ է արտահայտվել վենեսուելական նավթ տեղափոխող տանկերի առգրավմանը։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին…

39 minutes ago

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում: Այս մասին լրագրողներին տված մեկնաբանության…

1 hour ago

Մոսկվայում հասկանում են Ալիևի բացակայության պատճառը

Մենք լիովին հասկանում ենք։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր…

2 hours ago

Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց Ճապոնիան պատրաստվում է վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը

Ճապոնիան Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց որոշում է կայացրել վերսկսել աշխարհի ամենամեծ ատոմակայանի՝ Կաշիվազակի-Կարիվայի…

2 hours ago

Պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում…

2 hours ago