

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն: Նախքան այդ, Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակությւոններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ.Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Արման Բաբաջանյանն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:
Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:
Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց.« Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։
Տեսանյութը Tert.am -ի:
Մենք լիովին հասկանում ենք։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր…
Ճապոնիան Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց որոշում է կայացրել վերսկսել աշխարհի ամենամեծ ատոմակայանի՝ Կաշիվազակի-Կարիվայի…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել…
ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մեր երկրում դեկտեմբերի…
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի…