Լրահոս 24/7
24.12.2025

Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը

Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված ծրագիրը, որն Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են, պարունակում է 20 կետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով լրագրողների հետ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ արված ելույթին։Ներկայում քննարկվում է խաղաղության ծրագրի նախագիծը՝ քաղաքական փաստաթուղթ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի միջև։

Զելենսկու խոսքով՝ ծրագրի 20 կետերը պարունակում են հղումներ այլ հնարավոր փաստաթղթերի։ Խաղաղության ծրագրից բացի, ներառված են հետևյալ փաստաթղթերը՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ՝ Ուկրաինա, ԱՄՆ և Եվրոպա, երկկողմ փաստաթուղթ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև  Ուկրաինայի բարգավաճման ճանապարհային քարտեզ՝ վերականգնման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթուղթ։

Ուկրաինայի խաղաղության ծրագրի 20 կետերում ներառված են հետևյալ դրույթները․

1.      Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։

2.      Նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անվերապահ չհարձակման մասին համաձայնագիր։ Շփման գծի երկայնքով կստեղծվի մոնիթորինգի մեխանիզմ։

3.      Ուկրաինան կստանա անվտանգության ամուր երաշխիքներ։

4.      Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը կկազմի 800 000։

5.      ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ: Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, կլինի ռազմական պատասխան և պատժամիջոցների վերականգնում: Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան կամ կրակ բացի Ռուսաստանի տարածքի վրա առանց սադրանքի, անվտանգության երաշխիքները կչեղարկվեն:

6.      Ռուսաստանն իր չհարձակման քաղաքականությունը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ կամրագրի բոլոր անհրաժեշտ օրենսդրական ակտերում։

7.      Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ որոշակի ժամանակում և կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։

8.      Ուկրաինայի համար նախատեսվում է գլոբալ զարգացման ամուր փաթեթ, որը կսահմանվի ներդրումային առանձին համաձայնագրով։

9.      Կստեղծվի մի քանի հիմնադրամ՝ վերականգնման խնդիրները լուծելու համար։ Նպատակն է ներգրավել 800 միլիարդ դոլար։

10.  Համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարագացնի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը:

11.  Ուկրաինայի միջուկային զենքից զերծ կարգավիճակ:

12.  Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցի շուրջ փոխզիջում դեռևս չի ձեռք բերվել։ ԱՄՆ-ն առաջարկում է համատեղ կառավարում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. երեք կողմերը կստանային դիվիդենտներ։

13.  Ուկրաինան և Ռուսաստանը պարտավորվում են իրականացնել կրթական ծրագրեր դպրոցներում և ողջ հասարակությունում, որոնք կնպաստեն մշակույթների ըմբռնմանն ու հանդուրժողականությանը, կվերացնեն ռասիզմն ու նախապաշարմունքները:

14.  Տարածքների հարցը։ Առաջարկվել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում զորքերի տեղակայման գիծն այս համաձայնագրի կնքման օրվանից կազմի փաստացի ճանաչված շփման գիծ։ Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից։

15.  Ապագա տարածքային պայմանավորվածությունների վերաբերյալ համաձայնության գալուց հետո Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել այս համաձայնագրերը ուժով։

16.  Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային նպատակներով օգտագործմանը:

17.  Կստեղծվի մարդասիրական կոմիտե՝ չլուծված հարցերը լուծելու համար, այդ թվում՝ բոլորը բոլորի դիմաց ռազմագերիների փոխանակման, երեխաների և քաղբանտարկյալների վերադարձի վերաբերյալ։

18.  Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո։

19.  Այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկվի և կերաշխավորվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի կողմից։

20.  Երբ բոլոր կողմերը համաձայնեն այս համաձայնագրի հետ, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարի ամբողջական ռեժիմը։

Լրահոս
Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․  Կարապետյան
16:54
Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․ Կարապետյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
16:32
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան
16:17
Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան
Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն
16:06
Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն
«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն
15:35
«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը
15:17
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
15:01
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին
14:44
Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
14:28
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
14:09
Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան
13:44
Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան
Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյան
13:33
Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյան
8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
13:14
8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական․ վարչապետ
13:07
«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական․ վարչապետ
Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք
12:54
Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք