Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ` միայն անհատույց օգտագործման իրավունքով։
Այդ որոշումը կառավարությունը կհաստատի վաղը։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Նշվում է, թե նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողական ու արդյունավետ օգտագործում պահանջներից և հիմնական նպատակն է հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումը։













