Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանը նախ նվեր է ստացել թմբուկը և այդ պահից սովորել է խփել. Գևորգ Պապոյան

«Որևէ մեկին չեն ձերբակալել և կալանավորել, այդ թվում նաև այն մարդկանց, որոնք պատարագի ժամանակ աղմկել են»,-Գառնու եկեղեցու դիմաց ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե դրական կհամարի, եթե Էջմիածնի Մայր տաճարից վանկարկելու համար ՔՊ-ականի բերանը փակեն դուրս տանեն և բերման ենթարկեն։

Պապոյանը նաև հայտարարեց, թե չի տեսել, որ Էջմիածնի պատարագի ժամանակ ՔՊ-ականները եկեղեցու տարածքում հայհոյում էին հոգևորականներին և բարձարցել էին Մայր տաճարի խոյակի վրա։

Այդ պահին լրագրողի կողմից Թալինի ՔՊ-ական համայնքապետի՝ հոգևորականներին հայհոյելու տեսանյութը ցուցադրելուց հետո էլ հայտարարեց, թե այդտեղ հայհոյանք չի լսում ուղակի տեսնում է, որ եկեղեցու մեջ շատ մարդիկ կան, տեղը նեղ է, իրար «հրմշտում» են։

Պատասխանելով Փաշինյանի՝ հարվածային գործիք նվագելու տեսանյութին և խփել պարապելու մասին հարցին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց.

«Գիտեմ, որ պարոն վարչապետը՝ նախ նվեր է ստացել թմբուկը և այդ պահից սովորել է, ենթադրում եմ, որ ամիսներ է տևել։ Ինքը բանաստեղծություն էր գրել «Իրական Հայաստանի» մասին և գաղափար էր ծագել այդ բանաստեղծությունը վերածել երգի և բավականին դինամիկ, տպավորիչ երգ էր ստացվել, ոչ միայն բառերը, այլև երաժշտությունը ռիթմիկ ու պարային էր»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago