

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են հանգստյան օրերին իրականացված ձնամաքրման աշխատանքները։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ քաղաքային ծառայությունները նախապես պատրաստված են եղել տեղումներին, և ձնամաքրման աշխատանքները սկսվել են ժամանակին։
«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել»,- նշել է նա։
Ըստ Արեյանի՝ փողոցների մշակումը շարունակվել է նաև երեկվա ցերեկային ժամերին։ Նա ընդգծել է, որ ամենածանր աշխատանքը կատարվել է երեկ գիշերը։
«Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշերվա անընդհատ տեղումների մեջ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ մաքրելով մայթերը և բակերը։
Արձագանքելով, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Իրապես, այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այդ առումով։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի։
Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռևս առկա են խնդիրներ։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…