Լրահոս 24/7

Ինչո՞ւ է Հայաստանի առաջնորդը տխրում Zemfira-ի ու Lady Gaga-ի տակ. BBC

Միջին տարիքի, ճաղատ տղամարդը նստած է ու լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր, Adele, John Lennon, ֆրանսիական ու ռուսական ռեփ, ДДТ խումբ, բարոկկո երաժշտություն, Վիսոցկու գնչուական ռոմանսներ և Zemfira։ Տեսանյութերում նա աչքերը կկոցում է արևի ճառագայթներից, կապում է փողկապը, դեղին վարդ է դնում պիջակի գրպանը կամ աշխատում է համակարգչով։ Բայց ամենից հաճախ նա պարզապես նայում է առաջ՝ երբեմն ժպտալով, երբեմն մտախոհ, երբեմն էլ՝ տխուր։ Այս մասին հրապարակում է արել BBC-ին։

Այս մարդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և նախընտրական շրջանի նախաշեմին քաղաքական գործիչը ակնհայտորեն սկսել է փոխել իր հանրային կերպարը։

Այժմ ընդդիմախոսների դեմ ուղղված կոշտ ելույթներին զուգահեռ նրա սոցիալական էջերում հայտնվել են լուռ տեսանյութեր, որտեղ նա պարզապես լսում է երաժշտություն։

«Վատ ժամանակներն ավարտվում են։ Կարելի է դադարել սգալ ու վախենալ և սկսել ապրել՝ կյանքից հաճույք ստանալ», — այսպես է մեկնաբանում Հայաստանի առաջնորդի նոր ոճը քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ նախկինում իշխող թիմի պատգամավոր։

Ամերիկյան PR-ստրատեգիա՞, թե՞ մաքուր ներշնչում

Երաժշտական տեսանյութերը Փաշինյանի համար նաև միջոց են՝ բարևելու իր հետևորդներին և ցույց տալու նրանց նկատմամբ սերը։ Գոնե հենց այդպես է նա ինքը բացատրում իր գրառումներում՝ հաճախ նաև ձեռքերով «սրտիկ» ձևավորելով։

Հետխորհրդային երիտասարդության շրջանում իսկական սենսացիա դարձավ տեսանյութը, որտեղ վարչապետը տխուր հայացքով նստած է Zemfira-ի «ПММЛ» երգի ներքո։ Այն հրապարակվել էր հոկտեմբերին և մինչ օրս Instagram-ում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում։

Դրանից հետո հազարավոր օգտատերեր TikTok-ում սկսեցին հրապարակել իրենց պարոդիաները, իսկ բիզնեսները մեմն օգտագործեցին գովազդային նպատակներով։ Եթե Փաշինյանի սովորական տեսանյութերը միջինում ունեն մոտ 100 հազար դիտում, ապա երաժշտական հոլովակները հաճախ անցնում են մեկ միլիոնի սահմանը։

Նրա Instagram-ի էջին սկսեցին հետևել մարդիկ, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի հետ։ Օրինակ՝ վարչապետի այն տեսանյութը, որը նկարահանվել էր Աստանայում՝ ղազախական Aua Rai երգի ներքո, տեղական լրատվամիջոցներում լուսաբանվեց գրեթե նույնքան, որքան այցի պաշտոնական օրակարգը։

Փաշինյանի այցերը Ռուսաստան նույնպես վերածվել են երաժշտական ուղերձների։ Մոսկվայից նա ողջունել էր հետևորդներին՝ Լուբյանկայի ՖՍԲ շենքի ֆոնին և «Ласковый май» խմբի «Белые розы» երգի ներքո։ Իսկ մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգ ժամանելիս նա լսում էր Uma2rman խմբի «Дождись»-ը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago