Լրահոս 24/7

Գրեթե 36 ժամ անդադար աշխատանք է կատարվել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Երևանում խոշորամասշտաբ վթարի մասին

Երևանի Վարդաշեն թաղամասի էլեկտրական ենթակայանի բաշխիչ սարքավորումներում նախօրեին առաջացած խոշոր հրդեհի հետևանքները վերացնելու և հոսանքազրկված 11500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Լուրերի» հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան հրատապ խորհրդակցություն է անցկացվել, բոլոր ուժերը մեկտեղված են, որ այսօր մինչև ժամը 22-ը էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի:

Ըստ Պետրոսյանի՝ խոշորամասշտաբ վթարից անմիջապես հետո՝ գրեթե 36 ժամ, անդադար աշխատանք է կատարվել: Օպերատիվ հերթապահ խմբերը հերթափոխով փոխարինում են միմյանց:

Հիշեցնենք, որ նախօրեի կեսգիշերն անց տեղի ունեցած հրդեհի հետևանքով շարքից դուրս են եկել և անպիտան դարձել մի շարք սարքավորումներ. հոսանքազրկված շուրջ 51 հազար բաժանորդներից 40 հազարի էլեկտրամատակարարումը կատարված աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է:

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

7 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

13 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

18 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

25 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago