

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Միացյալ Նահանգներին՝ պահանջելով երաշխավորել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել նրանց կալանքից։ Այդ մասին հայտնի է դարձել ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից։
«Չինական կողմը կոչ է անում ամերիկյան կողմին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, դադարեցնել Վենեսուելայի պետական իշխանությունը խաթարելու գործողությունները և խնդիրները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով», — ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հունվարի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ հարված է հասցրել Վենեսուելայի տարածքին, որի ընթացքում այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ձերբակալվել են և դուրս են բերվել Վենեսուելայից։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են Կարակասում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին և պնդել, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ բանակի էլիտար Delta Force ստորաբաժանման զինծառայողների կողմից։
New York Times պարբերականը, հղում անելով Վենեսուելայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին, հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ տեղեկություն չունեն Նիկոլաս Մադուրոյի գտնվելու վայրի մասին և պահանջել են ներկայացնել ապացույցներ, որ նա կենդանի է։ Հետագայում Դոնալդ Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ, նրա պնդմամբ, Մադուրոն պատկերված է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները ուղիղ եթերում ցուցադրել են Նյու Յորք նահանգ ժամանող ինքնաթիռի վայրէջքը, որից, իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, դուրս են բերել, ենթադրաբար, Մադուրոյին և նրա կնոջը։
Նյութի աղբյուր՝ Reuters
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…