

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը:
Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։
Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ Ջերմուկում տրամադրությունը տոնական է և քաղաքը բնականոն կյանքով է ապրում ու զարգանում: «Ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել և իսկապես գնահատել այն, որ մեզ հաջողվեց 2025-ից 2026-ի տարեմուտը՝ Նոր տարին բարձր տրամադրությամբ դիմավորել: Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք, և ի վերջո Հայաստանի Հանրապետությունը բնականոն իր զարգացումը կշարունակի՝ հանուն իր քաղաքացիների ազատության, երջանկության և բարեկեցության»,-իր խոսքում նշել է վարչապետը:
«Ֆեստիվառ»-ի շրջանակում այլ միջոցառումներին զուգահեռ, տեղի է ունեցել նաև մեծ համերգ, որտեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Արամ MP3-ը և Yellowheart-ը, բացառիկ ելույթով նրանց միացել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտը:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…