Categories: Հայաստան

Բեռլինում «Թումո» կենտրոն կհիմնադրվի

 

Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար այսօր տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը։
Երկու պետությունում այն հեռարձակվել է զուգահեռաբար ուղիղ եթերում` հայերեն-գերմաներեն, գերմաներեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Միջոցառմանը մասնակցում են «Թումո» կենտրոնի ղեկավար Բեկոր Փափազյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, KfW բանկի ղեկավարը, պաշտոնատար անձիք, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլք։
Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս իրադարձությամբ ապացուցվում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը, պետական ռեսուրսների հարստությունը։ «Կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման», – ընդգծեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը նշեց, որ Գերմանիան միշտ եղել է և կմնա Հայաստանի համար լավ գործընկեր։
««Թումո»-ն ուղղակի նորարական  կենտրոն չէ. այն հարթակ է երեխաների մոտ կաղապարպերից դուրս մտածելակերպ ձևավորելու համար։ «Թումո»-ն հնարավորություն է տալիս ապագայի նկատմամբ ունենալու վստահություն, քանի որ «Թումո»-ն, «Թումո»-ի սաները գնում են համահունչ ժամանակակից միտումներին», – ասաց Մհեր Գրիգորյանը։
Նյութի աղբյուր՝ a1plus.am
editors

Recent Posts

Հայէկոնոմբանկը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը

Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել…

7 hours ago

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ ՀՀ-ն դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. 2026թ. հունվար–փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝…

8 hours ago

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա…

9 hours ago

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին

Առողջության համընդհանուր ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:…

9 hours ago

Ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել. Տիգրան Ավինյան

2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր…

9 hours ago

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ…

10 hours ago