

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական «ապտակն է հասցրել եվրոպական վասալներին»՝ Վենեսուելայում ժողովրդավարության և երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի իշխանության լեգիտիմության վերաբերյալ նրանց հայտարարություններից հետո։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Անդրեյ Կլիշասը։
Կլիշասի խոսքով՝ եվրոպական երկրները փորձել են խոսել Վենեսուելայում «ժողովրդավարության աջակցության» և Մադուրոյի «ոչ լեգիտիմ» իշխանության մասին՝ միաժամանակ արդարացնելով Վաշինգտոնի գործողությունները։ «Տերը ասաց՝ նախ զբաղվում ենք նավթով, հետո նոր կմտածենք ժողովրդավարության մասին», — գրել է սենատորը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը։
Բացի այդ, Կլիշասը անդրադարձել է նաև վենեսուելական նավթի հետագա ճակատագրին՝ ենթադրելով, որ Եվրոպան այժմ կամ կմտցնի վառելիքի լիակատար էմբարգո, կամ էլ կսահմանի գնային առաստաղ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փաստացի մերժել է ինքնիշխանության իրավունքը ողջ Արևմտյան կիսագնդին՝ կոչ անելով եվրոպական երկրներին պատրաստվել միջազգային կարգի փոփոխությանը։
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…