Լրահոս 24/7

Նախարարը հայտնել է՝ որ ընկերությունները կազատվեն մաքսատուրքից

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսաուղերձում անդրադարձել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝ մաքսատուրքի արտոնության մասին:

«Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում. այն գործարարները, ներդրողները, որոնք Կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, Կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից»,- ասել է նա: Պապոյանի խոսքով, նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել. «3405 աշխատատեղ է ստեղծվել, և ես ուզում եմ նշել, որ ՀՀ Կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած՝ առանց բացառության»:

Ըստ նախարարի, նախորդ տարի 100 մլն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել. «Այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ՀՀ պետական բյուջե մտներ, և 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որ 100 մլն 500 հազարը մնար ՀՀ-ում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը: Բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք, և եթե կան այդպիսի նախաձեռնություններ, դիմեք»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago